Երևանում կնշեն Գրիգոր Զոհրապի 150-ամյակը13 ապրիլի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին Հայաստանի Ազգային գրադարանի «Վերնատուն» սրահում կբացվի Գրիգոր Զոհրապի 150-ամյակին նվիրված ցուցահանդես, որը տեղի է ունենալու Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում: Ցուցափեղկերում կներկայացվեն Գրիգոր Զոհրապի գրքերից, նրա հոդվածները և ստեղծագործությունները` տպագրված «Ծաղիկ», «Մանանա», «Տարազ», «Համբավաբեր» հանդեսներում: Առանձին ցուցափեղկ նվիրված է Գ.Զոհրապի մասին գրված գրքերին: Այստեղ ներկայացված են Արշակ Ալպօյաճյանի «Գրիգոր Զոհրապ», Ասատուր Հրանտի «Դիմաստուերներ», Մինաս Հյուսյանի «Գրիգոր Զոհրապ», «Մեծ Եղեռնի զոհ գրողները», «Գրիգոր Զոհրապի արվեստը» և այլ գրքեր: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |