Կիպրոսում համերգով հանդես կգա երիտասարդ դաշնակահար Հայկ Մելիքյանը13 ապրիլի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում տեղի կունենա երիտասարդ հայ դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը: Ծրագրում կհնչեն Տորու Տակեմիցուի «Փակ աչքերով 2», Լուսիանո Բերիոյի «Շրջանները», Առնո Բաբաջանյանի »Վեց նկարները», Արվո Փարթի «Ալինայի համար», Հայկ Մելիքյանի և Միշել Կառսկու «Divertimento ousonmupien» համատեղ ստեղծագործությունը, Յանիս Քսանակիսի «Մշուշներ», Հարություն Դելլալիանի Կոմիտասին նվիրված Սոնատան և Իգոր Ստրավինսկու «Պետրուշկա» բալետից հատվածներ: Հայկ Մելիքյանը ծնվել է 1980 թվականին Երևանում: Սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Նա բազմաթիվ փառատոնների և մրցույթների դափնեկիր է, մասնավորապես Լևոն Սայանի, Կոնստանտին Օրբելյանի, Վալենտինո Բուչիի, Սայաթ-Նովայի անվան մրցույթների: Համերգի կազմակերպիչն է հունական Pharos Arts Foundation-ը, համերգը տեղի կունենա «The Shoe Factory» համերգասրահում: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |