ՎիվաՍել-ՄՏՍ -ը կրկնապատկում է գերարագ ինտերնետի ծավալները

ՎիվաՍել-ՄՏՍ -ը կրկնապատկում է գերարագ ինտերնետի ծավալները

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ընկերության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» փաթեթի շրջանակներում յուրաքանչյուր ամիս հատկացվող գերարագ ինտերնետի ծավալը կրկնապատկվել է:

Նախկին 5ԳԲ-ի փոխարեն, որում հաշվարկվում էր թե՛ ներբեռնվող և թե՛ վերբեռնվող տվյալների ծավալը, այժմ տրամադրվում է առանձին 5ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման և 5ԳԲ գերարագ ինտերնետ` վերբեռնման համար:

«ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» փաթեթի բաժանորդները նախկին 10ԳԲ-ի փոխարեն նույնպես ստանում են առանձին 10ԳԲ գերարագ ինտերնետ ներբեռնման և 10ԳԲ գերարագ ինտերնետ` վերբեռնման համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---