Ադամ Շիֆն Օբամային կոչ է արել գոնե այս տարի կատարել իր խոստումն ու ի վերջո ասել «Հայոց ցեղասպանություն»

Ադամ Շիֆն Օբամային կոչ է արել գոնե այս տարի կատարել իր խոստումն ու ի վերջո ասել «Հայոց ցեղասպանություն»

PanARMENIAN.Net - Կոնգրեսական Ադամ Շիֆը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել, որում նրան կոչ է արել մեկուկես միլիոն հայերի` տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը «ցեղասպանություն» անվանել ապրիլի 24-ին ԱՄՆ հայ համայնքին hղված իր ամենամյա ուղերձում:

Ադամ Շիֆը հիշեցրել է, որ «ցավոք, 2009 և 2010 թվականներին Օբաման, խոսելով 1915-1923 թվականների իրադարձությունների մասին, չօգտագործեց «ցեղասպանություն» տերմինը» և ԱՄՆ նախագահին կոչ է արել հիշել 2008թ. իր հայտարարությունները և 20-րդ դարի սկզբի ողբերգական իրադարձությունները վերապրածների և զոհերի ժառանգների առջև, որոնք շարունակում են տուժել այդ դեպքերի ժխտման պատճառով, ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Լինելով դեռևս սենատոր` Բարաք Օբաման խոստացավ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում: Սակայն 2009 և 2010 թվականներին ԱՄՆ հայ համայնքին հղված ուղերձում Բարաք Օբաման գերադասեց օգտագործել «Մեծ Եղեռն» արտահայտությունը, ոչ թե «Հայոց ցեղասպանություն»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---