ՀՅԴ Դաշնակցությանը ևս արգելել են հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում13 ապրիլի 2011 - 22:10 AMT PanARMENIAN.Net - Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Ա.Ռուստամյանը ս/թ. ապրիլի 11-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. ապրիլի 23-ին ժամը 19.00-ից Երևան քաղաքի Ազատության հրապարակում հավաք և ժամը 21.00-ին Մաշտոցի պողոտա - Բաղրամյան պողոտա - Օրբելու փողոց - Կիևյան փողոց - Ծիծեռնակաբերդի հուշահամալիր երթուղով երթ անցկացնելու մասին։ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 13.04.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ս/թ. ապրիլի 23-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը: Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Արամ Խաչատրյանի արձանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն, հայտնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը։ Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |