Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 69 կգ քաշային կարգում հայ մարզիկներն անհաջող են ելույթ ունեցել![]() 14 ապրիլի 2011 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Կազանում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որն առայժմ անհաջող է ընթանում Հայաստանի տղամարդկանց հավաքականի համար: Մինչև 69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրել են երկու ծանրամարտիկ` Սամվել Գրիգորյանն ու Վանիկ Ավետիսյանը: Մարզիկներն իրենց ելույթներն ավարտեցին 5-րդ և 6-րդ տեղերում: Գրիգորյանը «երկամարտի» արդյունքում 313 կգ բարձրացրեց, իսկ Ավետիսյանը` 312 կգ: Այս քաշային կարգում 332 կգ արդյունքով չեմպիոն դարձավ Վլադիսլավ Լուկանինը (Ռուսաստան): Առաջնությունում փոքր բրոնզե մեդալ նվաճեց Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ), իսկ կանանցից արծաթե մեդալակիր դարձավ Էլեն Գրիգորյանը (53կգ ք/կ): Ապրիլի 14-ին մինչև 77 կգ քաշային կարգում ելույթ կունենան Արայիկ Միրզոյանն ու Աղասի Աղասյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |