Մոսկվացիները կհամտեսեն նշանավոր ղարաբաղյան «Ժինգյալով հացը»14 ապրիլի 2011 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Մոսկվայի «Նա լեստնիցե» սրճարանում տեղի է ունենալու «Ժինգյալով հաց» փառատոնի հանդիսավոր բացումը, որը տևելու է մինչև ապրիլի 30-ը: Փառատոնի յուրահատկությունը նրանում է, որ առաջին անգամ Մոսկվայի գուրմաններին է ներկայացվել Արցախի Հանրապետության խոհանցի բազմազանությունը և հարստությունը: 10 օրվա ընթացքում անվանի մոսկովյան ռեստորատոր Գայանե Բրեիովան (Աֆիյան) ղարաբաղցի խոհարարների հետ ներկայացնելու է Արցախի խոհանոցի հպարտությունը` «Ժինգյալով հացը», որը զուտ ղարաբաղյան ճաշատեսակ է և չի հանդիպում Հայաստանի այլ մարզերի խոհանոցում: «Ժինգյալով հացի» պատմության մասին լեգենդներ են տարածվել, հատկապես նրա պատրաստման եղանակի մասին տարեց, փորձառու կանանց կողմից, որոնք պատրաստման անձնական գաղտնիքները փոխանցում են սերնդեսերունդ: Խմորը գրտնակում են այնքան, մինչև դառնա բարակ, հարթ շերտ, այնուհետև լցոնում են վայրի և բանջարանոցային կանաչեղենի համարյա 20 տեսակներով: Տապակում են բուսայուղով հատուկ տապակի մեջ, որը կոչվում է սաջ, և մի քանի րոպե անց այն պատրաստ է: Երեկոյի գագաթնակետը կդառնան «Կլարնետի լեգենդները» անվանի երաժիշտ Ալեքսանդր Միրզոյանի կատարմամբ, որը կտեղափոխի բոլորին Լեռնային Ղարաբաղ` երկիր, ուր աղմկում են ջրվեժները, սոսափում են թթենիների տերևները և հնչում է հնագույն ժողովրդի երաժշտությունը, որը հպարտորեն կրում է իր դարավոր մշակույթը, գրում է Analitika.at.ua-ն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |