Վիկ Դարչինյան. Ապրիլի 24-ին ողջ իմ թիմը հարգելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը14 ապրիլի 2011 - 13:22 AMT PanARMENIAN.Net - Կայացել է Վիկ Դարչինյանի և Յոննի Պերեսի մամլո ասուլիսը (Կոլումբիա), որոնք ապրիլի 24-ին հանդիպելու են թեթևագույն քաշային կարգի մրցաշարի շրջանակներում: Խաղարկվելու է թեթևագույն քաշային կարգում IBO չեմպիոնի տիտղոսը: Հայ բռնցքամարտիկն ասել է, որ այդ մենամարտում նա ցուցադրելու է պայքարի նոր ոճ և նոկաուտի է ենթարկելու Յոննի Պերեսին: «Չեմ կարող ասել, թե որ ռաունդում Պերեսը կհեռանա: Միայն գիտեմ, որ վաղ թե ուշ ես կոչնչացնեմ նրան: Կարծես թե նա իր կարիերայի ընթացքում ոչ մի անգամ չի հայտնվել ռինգի հատակին, բայց ես իմ շատ մրցակիցներին խորը նոկաուտի եմ ենթարկել: Եվ ես դա նորից կանեմ»,- Դարչինյանի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը: Դարչինյանը նշել է, որ հարգում է իր մրցակցին և անձնական ոչ մի բան չունի նրա դեմ, քանի որ կոլումբիացին լավ բռնցքամարտիկ է: «Ապրիլի 24-ը կարևոր տեղ ունի իմ բոլոր հայրենակիցների կյանքում, դա Հայոց ցեղասպանության օրն է: Ես ուզում եմ, որպեսզի բոլորը դիտեն այդ մարտը և զգան, թե որքան հիմնավորված եմ ես գործելու: Իմ ողջ թիմն այդ օրը հարգելու է 1915-ի Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը»,- ասել է Դարչինյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |