Յոննի Պերեսը Վիկ Դարչինյանի հետ մենամարտից առաջ 100 տոկոսով վստահ է իր ուժերին

PanARMENIAN.Net - «Տվյալ պահին ես կենտրոնացել եմ միայն Վիկ Դարչինյանի դեմ մենամարտի վրա, և ես վստահ եմ իմ ուժերին 100 տոկոսով: Ապրիլի 24-ին բոլորը մեծ մարտ են դիտելու»,- թեթևագույն քաշային կարգի մրցաշարի մասնակիցների մամլո ասուլիսում հայտարարել է Յոննի Պերեսը:

Կոլումբիացու խոսքերով, նա ուսումնասիրել է Դարչինյանի ոճը և այդ մենամարտում պատրաստվում է գերազանցել նրան. «Ես հնարավորություն եմ ունեցել դիտել Դարչինյանի մարտերը նաև նախկինում, որովհետև մենք աշխատում ենք նույն փրոմոութերի հետ: Վիկը մեծ մարզիկ է, բայց ես պատրաստ եմ ամեն ինչի: Նա իր աշխատանքն է կատարելու, ես` իմ»,- Պերեսի խոսքերը հաղորդում է fightnews.com-ը:

Վիկ Դարչինյան-Յոննի Պերես մեամարտը տեղի է ունենալու Լոս Անջելեսում «Nokia Theatre»-ում: Նույն օրը ռինգ է դուրս գալու Ջոզեֆ Ագբեկո-Աբներ Մարես զույգը, որոնք հաղթել են համապատասխանաբար Պերեսին և Դարչինյանին: Այդ երեկոյի տոմսերն արժեն 25-200 դոլար:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---