Ապրիլի 23-ը ԱՄՆ Քոննեկտիկուտի նահանգում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր![]() 14 ապրիլի 2011 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Քոննեկտիկուտի նահանգի կոնգրեսական Քրիսթոֆեր Ռայթն առաջարկել է 2011թ. ապրիլի 23-ը նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: «Քոննեկտիկուտի գլխավոր վեհաժողովը և նահանգի հայ համայնքը հրավիրում են բոլորին նշելու սարսափելի ոճրագործության՝ Հայոց ցեղասպանության 96-ամյակը: Մենք պետք է հարգենք զոհերի հիշատակն ու նշենք վերապրածների հաղթանակը», հայտարարել է Ռայթը: Միջոցառմանը հանդես կգա Ջեյմս Ռոբերտ Ռասսելը, որն ուսումնասիրում է հին Մերձավոր Արևելքը, Իրանն ու Հայաստանը: Պրոֆեսոր Ռասսելը «Մաշտոց» հայագիտության կենտրոնի ղեկավարն է Հարվարդի համալսարանի մերձավորարևելյան լեզուների ու քաղաքակրթությունների դեպարտամենտում: Նա նաև Ռուսաստանի ու Եվրասիայի ուսումնասիրման Դևիսի կենտրոնի գործադիր կոմիտեի ղեկավարն է, հայտնում է stamfordplus.com-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |