Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում Սարկոզին կսատարի Թուրքիային14 ապրիլի 2011 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի կառավարությունն ու նախագահ Նիկոլյա Սարկոզին դեմ են Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի դեմ: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Պատասխանելով իշխող «Միություն հանուն ժողովրդական շարժման» (UMP) անդամ պատգամավորի հարցին՝ ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ նման օրենքի կարիքը չկա, Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001թ. և Ֆրանսիայի օրենսդրությունը թույլ չի տալիս որոշումներ կայացնել ազգային խտրականության հատկանիշով: UMP անդամը նկատել է, որ օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից և օրենսդրությունն այստեղ կապ չունի: «Սենատը կիսում է Թուրքիայի դիրքորոշումը, որ Հայոց ցեղասպանության հարցով պետք է զբաղվեն պատմաբանները, որոնք էլ լույս կսփռեն անցյալի մութ էջերի վրա: Թուրքիան, որը ժխտում է ցեղասպանությունը, կոչ է անում օրենսդիրներին չմիջամտել պատմաբանների աշխատանքին: Հասնել անցյալի մասին ճշմարտությանն ու կարգավորել հարաբերությունները պատմաբանների խնդիրն է»,-գրում է Today’s Zaman-ը՝ հղում անելով Ժյուպեի ելույթին: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է նաև, որ ինքը քննարկել է թուրքական կողմի հետ պատմական անցյալի հարցերը և որ Ֆրանսիան կարևորում է հայ-թուրքական երկխոսությունը երկու երկրների ՀԿԿ-ների մակարդակով: Ժյուպեի հայտարարությունը հնչել է վերջինիս Թուրքիայի պետնախարար, Թուրքիա-ԵՄ գլխավոր բանախոս Էգեմեն Բաղիսի հետ հանդիպումից հետո, որը կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը չսատարել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքին: 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային ժողովը օրինագիծ ընդունեց, որով քրեականացրեց Հայոց ցեղասպանության ժխտումը, սակայն Սենատը արգելափակեց այն: Օրենքի հեղինակ Սոցիալիստական կուսակցությունը մտադիր է մտցնել օրենքը Սենատի օրակարգ: Օրենքը նախատեսվում է ներկայացնել մայիսի 4-ին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԱԺ նախագահ․ Ալմաթիի հռչակագրի մասին դրույթը խաղաղության պայմանագրում ամրագրելու շուրջ համաձայնություն դեռ չկա Նա նշել է, որ քննարկումները շարունակվում են Վիգեն Սարգսյանից պահանջում են բռնագանձել անշարժ գույք Երևանում և ԱՄՆ–ում, նաև՝ դրամական միջոցներ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը Փաշինյանը հանդիպել է Իրանի հոգևոր առաջնորդին Նա կմասնակցի իրանցի զոհված պաշտոնյաների և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի արարողությանը Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված |