Հայաստանի կառավարությունը որոշել է պարզեցնել վարորդական իրավունք ստանալու կարգը

Հայաստանի կառավարությունը որոշել է պարզեցնել վարորդական իրավունք ստանալու կարգը

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում գործադիրը, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, սահմանել է ցանկն այն հիվանդությունների, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը։ Ակնկալվում է, որ որոշմամբ կպարզեցվի վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վկայական ստանալու կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կունենա, ինչպիսիք մենք ունեցանք անձնագրերի տրամադրման հարցում, որտեղ այսօր կոռուպցիոն ռիսկ չկա։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ պետական ծառայությունների ոլորտի մոնիտորինգը շարունակվում է, հաղորդում է Կառավարության մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---