Հարավկովկասյան երկաթուղին ծրագրում է Հայաստանում զարգացնել երկաթուղային տուրիզմը14 ապրիլի 2011 - 21:12 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի պատվիրակությունը մասնակցում է «Երկաթուղային տրանսպորտի դերը եվրոպական տուրիզմի զարգացման գործում» միջազգային համաժողովին: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, համաժողովը բացվել է այսօր Իտալիայի Մերանո քաղաքում: Հայկական պատվիրակության ղեկավարն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսեսյանը: Հայկական պատվիրակությունը համաժողովի մասնակիցներին կներկայացնի Հայաստանի երկաթուղային տուրիզմի զարգացման հեռանկարները, ոլորտի ներկա վիճակը: «Երկաթուղային տուրիզմի զարգացման համար չափազանց կարևոր է Հայաստանի երկաթուղային տրանսպորտի հնարավորությունների օգտագործումը, ինչպես նաև ցանցի հետագա ընդլայնումը»,- գտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլլինը: Նրա կարծիքով, երկաթուղու հնարավորությունները չափազանց կարևոր են ոչ միայն ներքին, այլև արտագնա տուրիզմի զարգացման համար, քանի որ երկաթուղին հնարավորություն է տալիս կազմակերպել ամենատարբեր տուրիստական շրջագայություններ: Միջազգային համաժողովի մասնակիցները նախատեսում են քննարկել երկաթուղային տուրիզմի զարգացման ռազմավարական ուղղությունները և հեռանկարները, միջպետական փոխադրումների զարգացման հնարավորությունները, եվրասիական տարածաշրջանում բարձր արագության մայրուղիների զարգացման նպատակով միջազգային կոնսորցիումների ստեղծման հնարավորությունները, առկա խոչընդոտների վերացումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |