Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա երիտասարդ երաժիշտների համերգ14 ապրիլի 2011 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա ջութակահարուհի Սաթենիկ Տոնիկյանի, դաշնակահարուհիներ Լուսինե Հակոբյանի և Աիդա Մինասյանի, ինչպես նաև ալտիստ Սիրարփի Սամվելյանի համերգը: Համերգի առաջին մասում Սաթենիկ Տոնիկյանը և Լուսինե Հակոբյանը կներկայացնեն Բախի սոլո սոնատը (անդանտե և ալլեգրո), Կրեյսլերի Ռեչիտատիվ և սկերցոն, Սիբելիուսի կոնցերտի առաջին մասը և Խաչատրյանի Երգ – պոեմը: Երկրորդ մասում Սիրարփի Սամվելյանի և Աիդա Մինասյանի կատարմամբ կհնչեն Բախի հինգերորդ սյուիտը (պրելյուդ և ֆուգա), Ֆորսայթի կոնցերտի երկրորդ և երրորդ մասերը, Շումանի Հեքիաթային պատկերները և Շամշյանի էլեգիան: Համերգը կսկսվի ժամը 14:00-ին, մուտքն ազատ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |