Իրաքի ամենախոշոր նաֆթաքիմիական կորպորացիան հայ գործարարներին առաջարկում է համագործակցել

Իրաքի ամենախոշոր նաֆթաքիմիական կորպորացիան հայ գործարարներին առաջարկում է համագործակցել

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-13-ը Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն այցելեց Բասրա քաղաք: Այցի ընթացքում դեսպանը հանդիպում ունեցավ նահանգապետի պաշտոնակատար Ահմեդ Հ. Հասանի հետ, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Դեսպանը հադիպումներ ունեցավ նաեւ Բասրայի Առեւտրի պալատի, Բասրայի գործարարների ասոցիացիայի եւ Բասրայի ներդրումային հանձնաժողովի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին հայ-իրաքյան առեւտրատնտեսական համագործակցության հեռանկարները:

ՀՀ դեսպանը հանդիպեց նաեւ Իրաքի ամենախոշոր ընկերության` Նաֆթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրենի հետ, որն առաջարկեց հայ գործարարներին մասնակցել համատեղ ծրագրերի իրականացման գործում եւ ցանկություն ու պատրաստակամություն հայտնեց կորպորացիայի արտադրանքի լայն տեսականի ներմուծել Հայաստան:

Դեսպան Մուրադյանը հանդիպում ունեցավ 300-ամյա պատմություն ունեցող Բասրայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցեց շուրջ 200 մարդ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը, համայնքի կարիքները եւ դեսպանության հնարավոր աջակցությունը համայնքին, համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվելիք միջոցառումներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---