Ղարաբաղյան պատերազմի մասին ստեր տարածելիս Բաքուն դիմում է եվրոպական ընդդիմության օգնությանը15 ապրիլի 2011 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Բուդապեշտում ադրբեջանական դեսպանատունը բոլոր ընդունելությունների և ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ տեսագրություն է տարածում «Խոջալուի ցեղասպանության» մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է աղբյուրը Հունգարիայի կառավարությունում, որը ցանկացել է անհայտ մնալ և որը նաև ներկա է գտնվել վերջին ընդունելությանը: «Ընդունելության ժամանակ կազմակերպվել է տեսաֆիլմի դիտում, ցանկացողները ստացել են ֆիլմի պատճենը: Ամենայն հավանականությամբ, Jobbik կուսակցությունը վերցրել է այն և չպարզելով գործի էությունը, բանաձև է ներկայացրել «Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ զանգվածային սպանությունների մասին»: Աղբյուրի խոսքերով, հունգարական կառավարությունը չի պատրաստվում արձագանքել օրինագծին, խորհրդարանը` նույնպես: «Ադրբեջանական քարոզչությունն օգտագործում է բոլոր հնարավորությունները Հայաստանը Եվրոպայի աչքերում որպես ագրեսոր և բռնազավթող ներկայացնելու համար: Հունգարիայում ղարաբաղյան հակամարտության մասին շատ քիչ բան գիտեն, ուստի ցանկացած տեղեկատվություն և ապատեղեկատվություն կարող է լուրջ ընդունվել»,- ասել է աղբյուրը: Հունգարիայի խորհրդարան է ներկայացվել որոշման նախագիծ` կապված «Լեռնային Ղարաբաղում հայերի կողմից ադրբեջանցիների նկատմամբ իրագործված զանգվածային սպանությունների» հետ: Նախագիծը ներկայացրել է խորհրդարանում երրորդ խոշոր կուսակցությունը` «Շարժում հանուն ավելի լավ Հունգարիայի» (Jobbik), հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |