ՀԲ. Շուրջ 44 մլն մարդ աղքատացել է պարենամթերքի գնաճի պատճառով15 ապրիլի 2011 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում պարենամթերքի գների կտրուկ աճը հանգեցրեց նրան, որ 44 մլն մարդ հայտնվեց աղքատության շեմից այն կողմ և եթե միջոցներ չձեռնարկվեն, ապագայում նրանց թիվը կավելանա ևս 10 միլիոնով: Այդ մասին նախազգուշարցել է Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Զելլիկը: «Տուժում են ամենաչքավորները, նրանց թիվը կարող է աճել բարձր ու անկայուն գների պատճառով,-ասել է Զելլիկը:-Մենք պետք է գերակա դարձնենք պարենամթերքի գները և պաշտպանենք աղքատ ու խոցելի մարդկանց, որոնք իրենց եկամուտի մեծ մասը սննդի վրա են ծախսում»: Ըստ ՀԲ-ի զեկույցի, պարենամթերքի համաշխարհային գներն անցյալ տարի աճել են 36 տոկոսով: Եգիպտացորենի գինը աճել է 74 տոկոսով, ցորենինը՝ 69 տոկոսով, միայն բրնձի գինն է անփոփոխ մնացել: Ըստ ՄԱԿ-ի պարենամթերքի ու գյուղատնտեսության կազմակերպության զեկույցի, դեկտեմբերին գները նոր ռեկորդ սահմանեցին, իսկ հունվարին-փետրվարին շարունակել են աճել: Արաբական երկրներում տեղ գտած հուզումները շատ փորձագետներ կապում են սննդամթերքի գների բարձրացման հետ, կարծիք է հայտնվել նաև, որ աշխարհը «պարենային հեղափոխությունների» դարաշրջան է մուտք գործում, գրում է Gazeta.ru-ն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |