Երևանում բացվել է ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած և զոհված հայ ոստիկաններին նվիրված հուշարձան![]() 15 ապրիլի 2011 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կայացել է միջոցառում` նվիրված Հայաստանի ոստիկանության աշխատողի օրվան: Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության ակադեմիա: Ոստիկանության օրվա նախօրեին ակադեմիայի բակում բացվել է ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին նվիրված հուշարձան, որի վրա գրված է եղել «Մեզ բացակա մի համարեք»: Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել հուշարձանի բացման արարողությանը, որին հաջորդել է շքերթ` ակադեմիայի սաների մասնակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շրջել է ակադեմիայի շենքում, ծանոթացել բարձրագույն կրթությամբ ոստիկանության կադրային մասնագետներ պատրաստող ուսումնական այդ հաստատության պայմաններին: Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, որը նշել է նաև հուշարձանի մեծ նշանակությունը, ասելով, որ Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած մարդիկ չեն կարող մոռացվել: «Իզուր չէ, որ հուշարձանի վրա գրված է «Մեզ բացակա չդնեք», քանի որ նման մարդիկ չեն կարող բացակայել, նրանք միշտ մեզ հետ են»,- նշել է նա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |