Ապրիլի 18-24-ը Կալիֆորնիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի շաբաթ![]() 15 ապրիլի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայերի խորհուրդը (ԱՀԽ) մասնակցել է Սակրամենտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը: Արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 14-ին: Արարողությանը ներկա էին կոնգրեսականներ, համայնքի ներկայացուցիչներ և ԱՄՆ ՀԱԵ Արևմտյան թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Հովնան Տերտերյանը: «Այսօր մենք աղոթում ենք 20 դարի առաջին ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար: Կալիֆորնիայի նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հոգևոր խթան հանդիսացավ ԱՄՆ հայ համայնքի համար»,-ասել է արքեպիսկոպոսը: Ըստ ԱՀԽ Խորհրդի անդամ Սևակ Խաչատուրյանի, Կալիֆորնիայի օրենսդիրները կարևոր քայլ են կատարել՝ ճանաչելով մարդկության դեմ կատարված այդ ոճրագործությունը: «Ես հուսով եմ, որ կգա ժամանակը, երբ դաշնային կառավարությունը, ինչպես նաև Թուրքիայի կառավարությունը կհաշտվեն պատմական իրողության հետ և վերջապես կճանաչեն Հայոց ցեղասպանությունը»,-ասել է Խաչատուրյանը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |