2011 թ. առաջին երեք ամսում Հայաստան է այցելել Իրանի շուրջ 31 700 քաղաքացի15 ապրիլի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - 2011 թ. առաջին երեք ամսում Հայաստան է այցելել Իրանի շուրջ 31 700 քաղաքացի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Ըստ նրա, միայն մարտին երկիր է այցելել Իրանի շուրջ 25 հազար քաղաքացի, որոնցից 18 հազարը՝ Նովրուզի օրերին: Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ պարսիկ զբոսաշրջիկների քանակը զգալիորեն աճել է: Այդ համատեքստում Ապրեսյանը հայտնել է, որ 2010թ. առաջին երեք ամիսներին Հայաստան էր այցելել 28 000 պարսիկ զբոսաշրջիկ, որոնցից 21 հազարը երկիր էին այցելել մարտին: Ընդ որում նա նշել է, որ վարչությունն այս տարի հարցում է անցկացրել պարսիկ զբոսաշրջիկների շրջանում, նպատակ ունենալով պարզել՝ արդյո՞ք նրանք գոհ են ծառայությունների մակարդակից: Ըստ նրա, հիմնականում հարցման մասնկիցները միջինից բարձր են գնահատել ծառայությունների մակարդակը: Նա նշել է նաև, որ 101 հարցվածներից 72-ը ցանկություն են հայտնել կրկին այցելել Հայաստան: «Չնայած նրան, որ իրանական զբոսաշրջիկները գոհ են մեր ծառայություններից, մենք դեռ անելիք ունենք այդ ասպարեզում»,-ասել է նա: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |