Դեսպան Արսեն Սհոյան իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նախագահին

Դեսպան Արսեն Սհոյան իր հավատարմագրերն է հանձնել Բուլղարիայի նախագահին

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արսեն Սհոյանն իր հավատարմագրերը հանձնեց Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովին:

Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը կայացավ Բուլղարիայի նախագահական նստավայրում, որին ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի թեմական խորհրդի ատենապետ Ռուբեն Գրիգորյանը, Պլովդիվում եւ Վառնայում ՀՀ պատվավոր հյուպատոսներ` Եղիազար Ուզունյանը, Սարգիս Սարգիսյանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Բուլղարիայի Նախագահի եւ դեսպանի միջեւ տեղի ունեցավ առանձնազրույց, որի ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-բուլղարական հարաբերություններին ու տարածաշրջանային խնդիրներին: Այնուհետեւ, դեսպանը ծաղկեպսակ դրեց Ալեքսանդր Նեւսկի հրապարակում տեղակայված «Անմար կրակի» հուշակոթողին, հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---