«Հույս և օգնություն»-ը Թուրքիային կավատ Գոհար Կիրակոսյանի մասին տեղեկություն չի հայտնել![]() 15 ապրիլի 2011 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «Հույս և օգնություն» հայկական հասարակական կազմակերպությունը չի համագործակցում թուրքական Տրապիզոն քաղաքի ոստիկանության հետ և թուրքական ոստիկանությանը որևէ տեղեկություն չի տրամադրել Հայաստանի քաղաքացու մասին, որը կավատությամբ է զբաղվել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են կազմակերպությունից: Մասնավորապես, գործակալության զրուցակիցը նշել է, որ ՀԿ-ն երբեք չի կապվել թուրքական ոստիկանության հետ և տեղեկություններ չի տրամադրել այն մասին, որ Գոհար Կիրակոսյանը, իբր, կալանքից ազատ արձակվելուց հետո կրկին Հայաստանից երիտասարդ աղջիկների է տանում Թուրքիա, որպեսզի նրանք այնտեղ մարմնավաճառությամբ զբաղվեն: Նախօրեին հայկական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Թուրքիայում հայտնի «կավատ» Գոհար Կիրակոսյանը, որը 2 ամիս կալանված է եղել թուրքական բանտում, ազատ արձակվելուց հետո կրկին սկսել է Հայաստանից երիտասարդ աղջիկներ «մատակարարել» Թուրքիա: Մասնավորապես, ԶԼՄ-ները գրում էին, որ այդ մասին թուրքական ոստիկանությանը Թուրքիայի ԱԳՆ միջնորդությամբ Հայաստանից հաղորդել է «Հույս և օգնություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ենոք Շատվորյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |