«Հազարամյակի մարտահրավեր»-ը դադարեցնում է Հայաստանի ֆինանսավորումը![]() 15 ապրիլի 2011 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 15-ին Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ այցելել է Արագածոտնի մարզ` «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» ծրագրի տեղամասեր։ Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել ոռոգման ենթակառուցվածքների գծով ընթացող շինարարական աշխատանքների վերաբերյալ: Նշվել է, որ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ներդրումը ՀՀ գյուղատնտեսության և ոռոգման համակարգերում կկազմի շուրջ 180 մլն ԱՄՆ դոլար: Ծրագրի նպատակն է գյուղական աղքատության կրճատումը` Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև ֆերմերներին, վերամշակողներին ու ոռոգման համակարգի կառավարման կառույցներին ֆինանսական աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու միջոցով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |