Forbes-ը հինգ հայերի ընդգրկել է Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակում![]() 15 ապրիլի 2011 - 19:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը: Ցուցակում հինգ հայեր են ընդգրկվել: 68-րդ և 69-րդ տեղերում «ՌԵՍՈ-Գառանտիա» ապահովագրական խմբի համատերեր Նիկոլայ և Սերգեյ Սարկիսովներն են, որոնցից յուրաքանչյուրի ունեցվածքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար: Ցուցակի 71-րդ տեղում «Ռոսգոսստրախի» նախագահ Դանիլ Խաչատուրովն է (1,5 մլրդ դոլար), 73-րդում` «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը (1,5 մլրդ դոլար), իսկ 180-րդ տեղում «Տռոյկա-Դիալոգի» նախագահ Ռուբեն Վարդանյանն է 500 մլն դոլարով: Վարկանիշի առաջին տեղում Վլադիմիր Լիսինն է` Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահը, նրա ունեցվածքը գնահատվում է 24 մլրդ դոլար: Forbes-ն արդեն մի քանի տասնամյակ շարունակ հրապարակում է աշխարհի ամենախոշոր ունեցվածքները: Դրա համար ամսագիրը սկզբունքայնորեն մշակված մեթոդներ է կիրառում: Այս տարի Ռուսաստանի ամենահարուստ գործարարների ցուցակն ըստ Forbes-ի երկու անգամ ավելի երկար է 2010թ. ցուցակի համեմատ` 100 հոգուց դարձել է 200: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |