Լեռնային Ղարաբաղն ունի բոլոր միջոցները ԵՄ հետ կապեր հաստատելու համար, գտնում է ֆրանսահայ փորձագետը15 ապրիլի 2011 - 20:58 AMT PanARMENIAN.Net - Լեռնայի Ղարաբաղի ղեկավարությունն ունի բոլոր միջոցները Եվրամիության հետ կապեր հաստատելու համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ մոտ ժամանակներս Արցախը դիվանագիտական ներկայացուցչություններ է բացելու Բրյուսելում և Փարիզում: Այդ մասին հայ լրագրողներին տված հարցազրույցում հայտնել է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը` մեկնաբանելով Եվրախորհրդարանի վերջերս ընդունած բանաձևը, որի 48-րդ կետում Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում նպաստել սառեցված հակամարտությունների կարգավորմանը Մերձդնեստրիայում և Հարավային Կովկասում: Ֆրանսահայ փորձագետի խոսքով, Եվրամիությունը չի կարող թույլ տալ, որպեսզի չճանաչված կազմավորումները հարաբերություններ հաստատեն միայն առանձին երկրների հետ, ինչպես օրինակ Աբխազիան, Հարավային Օսեթիան և Մերձդնեստրիան են հաստատել Ռուսաստանի, իսկ Լեռնային Ղարաբաղը` Հայաստանի հետ: «Որքան շատ կապեր լինեն այդ կազմավորումների հետ, այնքան քիչ հավանական է պատերազմի վերսկսումը»,- ասել է Մինասյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՔԿ․ Զինծառայողը մահացել է զորավարժարանում` զինտեխնիկան պատահական բախվել է «Ուրալին» Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն Երևանում կեսօրին բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 240 մասնակից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը |