Ֆրանսիացի փորձագետ. Մոսկվային ղարաբաղյան կարգավորման «ղեկին» մենակ թողնելը վտանգավոր է15 ապրիլի 2011 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Կայծ Մինասյանը վտանգավոր է համարում Մոսկվային ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի «ղեկին» մենակ թողնելը: «Ֆրանսիացիներն ու ամերիկացիները բաց թողեցին պահը, և Ռուսաստանն իր ձեռքը վերցրեց իրադրության վերահսկումը»,- նշել է վերլուծաբանը հայ լրագրողներին տված հարցազրույցում: Կայծ Մինասյանը վստահ է, որ 2008թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունվար Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացում մեկ այլ` զուգահեռ գործընթաց է սկսել: Ինչպես նշել է փորձագետը, Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը հավասարաչափ բավարարված չեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան առաջարկներով: «Մոսկվան դեմ է տարածաշրջան միջազգային ուժերի մուտքին, Ադրբեջանը դեմ է Ղարաբաղի ինքնորոշմանը, իսկ Հայաստանը` տարածքներից զորքերի դուրսբերմանը: Բայց պաշտոնապես բոլոր այդ պետությունները դրական պատասխան են տալիս Մադրիդյան սկզբունքներին: Նրանք գիտեն, որ այդ սկզբունքները չեն կիրառվելու: Այդ մասին գիտեն և' Ֆրանսիան, և' ԱՄՆ, սակայն առայժմ զգուշություն են ցուցաբերում»,- ասել է Մինասյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |