Արցախի իշխանությունները բարելավում են ոստիկանների սոցիալական և աշխատանքային պայմանները16 ապրիլի 2011 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Գլուխ եմ խոնարհում Արցախի այն ոստիկանների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի պաշտպանության: Այդ մասին ասվում է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձում Ոստիկանության օրվա կապակցությամբ: Բակո Սահակյանը մասնավորապես նշում է, որ «Արցախում արդեն բարի ավանդույթ է դարձել տոնել այս օրը` որպես համակարգի աշխատանքի արժևորման և իմաստավորման օր, և երախտիքի խոսքեր հղել բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքի գործն են դարձրել մեր երկրում իրավակարգի ու օրինականության պահպանումը, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը: Դա չափազանց բարդ ու պատասխանատու աշխատանք է, որի հիմքում անպայմանորեն պետք է ընկած լինեն արհեստավարժությունը, հայրենասիրությունն ու մարդկային բարձր որակները: Ուզում եմ վստահ լինել, որ ձեզնից յուրաքանչյուրը քաջ գիտակցում է իր առջև դրված խնդիրների ողջ լրջությունն ու դրանք հաջողությամբ լուծելու անհրաժեշտությունը: Դա կարևոր է հատկապես ժողովրդավարական սկզբունքներ հռչակած մեր հասարակության համար: Իշխանություններն էլ կանեն հնարավորը ձեր աշխատանքային և սոցիալական պայմանները բարելավելու, համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը շարունակաբար աջակցելու ուղղությամբ: Հավե~րժ փառք ու պատիվ մեր նվիրյալներին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի ոստիկանության բոլոր աշխատակիցներին, վետերաններին ու նրանց ընտանիքներին և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |