Իրանի հավասարակշռված քաղաքականությունը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար16 ապրիլի 2011 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Իրանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում վկայում է այն մասին, որ նույնիսկ քաղաքակիրթ բախումների պայմաններում աշխարհում հնարավոր է տարբեր կրոն դավանող պետությունների խաղաղ գոյակցությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Տիգրան Ավանեսյանը՝ հավելելով, որ Իրանի հավասարակշռված քաղաքականությունը կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի երկրների համար: «Ես ուրախ եմ, որ հարաբերությունները Հայաստանի ու Իրանի միջև բարեկամական բնույթ են կրում, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին այցն Իրան՝ Նովրուզի տոնակատարություններին, իր հերթին դրական ազդեցություն ունեցավ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,-ասել է ռազմական կցորդը: Նա ընդգծել է, որ Իրանի կառավարության ջանքերով երեք հայկական եկեղեցիներ ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: «Հայկական կողմն, իր հերթին, պահպանում է Կապույտ մզկիթը որպես պատմական հուշարձան»,-հիշեցրել է Ավանեսյանը: Գնդապետ Ավանեսյանը, մեկնաբանելով Իրանի տարածաշրջանային քաղաքականությունը, նշել է, որ Իրանը ջանքեր կգործադրի Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում ու Կասպից ծովի ավազանում իրավիճակը կայունացնելու համար, գրում է Իրանի պետական IRNA գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան |