Հոսնի Մուբարաքին կարող են պատժել ցուցարարների սպանության մեղադրանքով16 ապրիլի 2011 - 15:15 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի պետական դատախազը որոշել է հիվանդ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին ռազմական հիվանդանոց տեղափոխել, այնուհետև` բանտ, երբ նրա առողջությունը փոքր-ինչ բարելավվի: Ցուցարար քաղաքացիներին ցրելու նպատակով զենքի կիրառումը կարող է նրա համար կախաղանով ավարտվել, հաղորդում են Եգիպտոսի պետական լրատվամիջոցները: Ներքին գործերի նախարարը պատասխանել է, որ բանտի հիվանդանոցն անհրաժեշտ սարքավորումներ չունի ուժերն արագ կորցնող 82-ամյա մարդու առողջությունը պահպանելու համար, և Մուբարաքի համար ռազմական հիվանդանոց է խորհուրդ տվել: Նախկին նախագահին Կահիրեի ծայրամասում գտնվող Միջազգային բժշկական կենտրոն կտեղափոխեն, այնտեղ արդեն ավարտել են նրան ընդունելու համար պալատի նախապատրաստությունը, գրում է MIGnews.com-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |