Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ երաժշտական «մենամարտ»16 ապրիլի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ ջութակահար Կարեն Շահգալդյանի և ալտահար Մաքսիմ Նովիկովի համերգը, որը կոչվում էր «Մենամարտ»: Ծրագրում ներկայացված էին Հենդելի, Լիդելի, Հայդնի, Պլայելի, Ռոլլայի և Մոցարտի ալտի և ջութակի դուետները: Համերգը անցավ բավական հետաքրքիր և ուրախ մթնոլորտում: Բացի նրանից, որ երաժիշտները նախքան նվագելը ծանոթացնում էին հանդիսատեսին տվյալ կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ, նրանք նաև կատակում էին, թեթևացնելով մթնոլորտը և դարձնելով համերգը ավելի հետաքրքիր: «Համերգին նվագեցինք շատ բարձր տրամադրությամբ, քանի որ մեկ տարի այս ծրագիրը չէինք կատարել, կրկին անգամ անդրադարձանք դրան, և ամեն ինչ շատ թարմ էր»,- ասաց Շահգալդյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Շահգալդյանը նշեց նաև, որ բավական դժվար էր ծրագրի ընտրությունը, քանի որ նման դուետի համար ռեպերտուարը բավական սահմանափակ է, և իրենք մեծ աշխատանք են տարել այն կազմելու համար: Այն հարցին, թե ով հաղթեց «մենամարտում», Շահգալդյանը ասաց. «Արդյունքում հաղթեց երաժշտությունը»: Կարեն Շահգալդյանը բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, և հանդիսանում է իր սերնդի ամենապահանջված ջութակահարներից մեկը: Ելույթ է ունենում ինչպես առանձին, այնպես էլ «Խաչատրյան տրիոյի» կազմում: Մաքսիմ Նովիկովը ելույթ է ունենում որպես կամերային երաժիշտ, համագործակցում է բազմաթիվ նվագախմբերի հետ, ելույթ է ունենում Քսենիա Բաշմետի, Կարեն Շահգալդյանի, Բորիս Անդրիանովի, ինչպես նաև «Խաչատրյան տրիոյի» հետ:
Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |