The Financial Times. Կոտորածը Դիարբեքիր նահանգում սատանայական մասշտաբների է հասել16 ապրիլի 2011 - 17:11 AMT PanARMENIAN.Net - «Ավերվող կայսրություններ» գրքում Մայքլ Ռեյնոլդսը տպավորիչ և շատ յուրահատուկ գնահատական է տալիս Ռուսական և Օսմանյան կայսրություններում տեղ գտած իրադարձություններին` 1908թ. Երիտթուրքական հեղաշրջման և Առաջին աշխարհամարտի ավարտի միջև ընկած ժամանակահատվածում: Նա կենտրոնանում է արևելյան անատոլիայի և Ռուսաստանի հարավային սահմանամերձ տարածքների վրա, որտեղ հայերի, ասորիների, կովկասյան թուրքերի, չերքեզների, կազակների, հույների, քրդերի և թաթարների պայթյունավտանգ խառնուրդն ընդհանուր համայնքներով էր ապրում»,- գրում է The Financial Times-ը «Անկում և փլուզում» հոդվածում: Երբ կայսրությունները պատերազմի մեջ մտան, Ռուսաստանը զգաց Օսմանյան կայսրության վերջնական պառակտումն առաջացնելու հնարավորությունը: Օսմանները 1911-1913թթ. Լիբիական և Բալկանյան պատերազմներում կորցնելով իրենց տարածքի մեկ երրորդն ու բնակչության մեկ հինգերորդը`եզրակացրեցին, որ պետությունը փրկելու համար շատ ավելի ագրեսիվ մոտեցում է պահանջվում: Պատերազմը միջհամայնքային լարվածություն առաջացրեց սահմանամերձ շրջաններում, որը պայթյունի վերածվեց այն պայմաններում, երբ և' ռուսական, և' թուրքական ուժերը քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործություններ էին կատարում: առավել ցավալի և հայտնի օրինակը հայերի տեղահանումն ու կոտորածն է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին: Որոշ վայրերում, ինչպես օրինակ Դիարբեքիր նահանգում, գրում է նա, «կոտորածը սատանայական մասշտաբների է հասել»: Ռեյնոլդսը գրում է, որ վիճակագրական տվյալների առավել հեղինակային հետազոտությունը ցույց է տալիս, որ այն ժամանակ առնվազն 664 հազար հայ է զոհվել կամ նախապատերազմական Անատոլիայի հայ բնակչության 45%, սակայն որոշ գիտնականներ գտնում են, որ մահացության մակարդակն ավելի բարձր է եղել, և խոսում են առնվազն մեկ միլիոն զոհվածերի մասին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |