Ամբողջ շաբաթվա ընթացքում Ղարաբաղի սահմանի մոտ ադրբեջանական գրոհայիններ են թռչել16 ապրիլի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի դիրքապահների կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 170 անգամ, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 850 կրակոց: ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, շփման գծի երկարությամբ հակառակորդի օդուժն անցած շաբաթվա ընթացքում իրականացրել է մի շարք ուսումնամարտական թռիչքներ: Մասնավորապես ապրիլի 14-ին` ժամը 10:15 րոպեից սկսած, Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Քյուրդամիրում տեղակայված 411-րդ ավիացիոն գնդի 4 գրոհային ինքնաթիռներ և 9 մարտական ուղղաթիռներ Ադրբեջանի ԶՈՒ-ի 1-ին բանակային կորպուսում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունների և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներում իրականացվող ստուգումների շրջանակում ուսումնամարտական թռիչքներ են իրականացրել շփման գծից 5-15 կմ խորության վրա: Պաշտպանության բանակի հակաօդային ուժերի կողմից թռիչքային բոլոր թիրախները հավաստանշվել են ժամանակին և շարունակ պահվել խիստ վերահսկողության տակ: Անցած շաբաթվա ընթացքում Արցախի ցամաքային և օդային տարածքի պահպանությունն իրականացվել է ըստ մարտական կանոնադրության և առանց միջադեպերի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |