Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հանդիպել է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ16 ապրիլի 2011 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է ՌԴ տրանսպորտի նախարարություն և հանդիպում ունեցել տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան մասի նախագահ Իգոր Լևիտինի հետ: Դեսպան Եսայանն այցելել է նաև ՌԴ տարածքային զարգացման նախարարություն և հանդիպում ունեցել նախարար Վիկտոր Բասարգինի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ապրիլի 18-19-ը Հայաստանում կայանալիք հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստման և անցկացման հետ կապված հարցեր: Դեսպանը երախտագիտություն է հայտնել հանդիպման կազմակերպման, ինչպես նաև ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով առաջիկայում Երևան այցելելու նախարարների կայացրած որոշման կապակցությամբ: Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության արդի հարցերին` դեսպան Եսայանը ներկայացրել է մարտի վերջին իր այցելությունը Սիբիրյան և Հեռավորարևելյան դաշնային օկրուգներ,Նովոսիբիրսկ, Խաբարովսկ և Վլադիվոստոկ քաղաքներ, հանդիպումները իշխանության տեղական մարմիններում, հայ համայնքային կառույցներում: Նշվել է, որ հանդիպումներում արծարծվել են այդ տարածաշրջանների և Հայաստանի մարզերի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, այնտեղ բնակվող մեծաքանակ հայաստանցիների ՀՀ հյուպատոսական ծառայություններից օգտվելու հիմնախնդիրները: Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել նաև ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի բնական մենատիրությունների գծով Հանձնաժողովի նախագահ, ՌԴ ԴԺև ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի19-21-ը Յարոսլավ քաղաքում կայանալիք հանձնաժողովի 20-րդ նիստի նախապատրաստման և անցկացման հարցերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |