Թուրքիան հիմա ավելի ուժեղ է, քան 20 տարի առաջ, կարծում է ֆրանսիացի փորձագետը

Թուրքիան հիմա ավելի ուժեղ է, քան 20 տարի առաջ, կարծում  է ֆրանսիացի փորձագետը

PanARMENIAN.Net - Թուրք պաշտոնյաները թույլ կտան որոշ քաղաքներում անցկացնել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Նրանք կրկին կառաջարկեն «բացել ազգային արխիվները և ստեղծել համատեղ հանձնաժողով՝ պատմությունը թողնելով պատմաբաններին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ, վերլուծաբան Գայց Մինասյանը: «Եվ, հենվելով այդ երկու հենակետերի վրա, Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի Ֆրանսիայի Սենատը չընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Վերջապես, Անկարան ամեն ինչ կանի, որպեսզի Բարաք Օբաման չհիշատակի «ցեղասպանություն» բառը ԱՄՆ հայ համայնքին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ: Ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը: Թուրքիան հիմա ավելի ուժեղ է, քան 20 տարի առաջ: Թուրքիան ավելի շատ ազդեցություն և իշխանություն է ձեռք բերում, որոնք չեն պահանջում նրա սեփական պատմության վերանայում»,- ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---