Ադրբեջանում Իլհամ Ալիևի դեմ արդեն երեխաներն են բողոքում18 ապրիլի 2011 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Հանրային պալատի աղբյուրները հաղորդում են Բաքվում ապրիլի 17-ին տեղի ունեցած ցույցի ընթացքում 71 ցուցարարների ձերբակալության մասին, որոնց շարքում` խորհրդարանի նախկին պատգամավոր Պանախ Հուսեյնը: Ձերբակալվածներից շատերին տարել են Նասիմի ոստիկանություն: Ոստիկանությունը «Սախիլ» պուրակից վտարել է այնտեղ հանգստացող տասնյակ մարդկանց, ներառյալ թոշակառուներին և երեխաներով ընտանիքներին: Ոչինչ չբացատրելով` ոստիկանները շրջապատել են պուրակը և ոչ ոքի ներս չեն թողել: Ախունդովի անվան գրադարանի մոտ ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ կնոջ 5տ երեխայի հետ: Ինչպես հաղորդում է Turan-ի թղթակիցը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեխան սկսել է վանկարկել «Ազատություն» և «Հրաժարական»: Շուրջ 10 ընդդիմադիրներ ձերբակալվել են «Նիզամի» կինոթատրոնի շրջանում և տարվել ոստիկանություն: Նույնքան ակտիվիստներ ձերբակալվել են «Սախիլ» պուրակին մոտենալիս: Շուրջ հարյուր մարդ խմբվել է Նիզամի փողոցի շրջանում, որտեղ նրանք շրջապատված են ոստիկանների կողմից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |