Ադրբեջանի իշխանությունները ձերբակալել են երկու շվեդ հեռուստալրագրողների18 ապրիլի 2011 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի առաջին ազգային հեռուստաալիքի լրագրողներ Ռոդեր Սթրիթն ու Շարլոտա Ուիքսթրոմը ձերբակալվել են կիրակի օրը, ժամը 16-ին «Սախիլ» պուրակում և բերման են ենթարկվել Իմիգրացիոն ծառայություն: Նրանց վիզային ռեժիմի խախտման մեղադրանք է ներկայացվել, ինչն արտահայտվել է ապօրինի նկարահանումներում: Այդ մասին Turan գործակալությանն է հայտնել նրանց երրորդ գործընկերը՝ լուսանկարիչը, որին անվտանգության ուժերը չեն ձերբակալել: «Մենք կանգնած էինք պուրակում այլ լրագրողների հետ ու ոչինչ չէինք անում, մոտեցան երկու հոգի և տարան մեր գործընկերներին: Որոշ ժամանակ անց նրանք ինձ sms-հաղորդագրություն ուղարկեցին, որ իրենց մտադիր են արտաքսել արտոնագրային ռեժիմի խախտման համար: Սակայն, նրանք ոչինչ չեն նկարահանել, նրանք նույնիսկ տեսախցիկ չունեին: Բացի այդ, մենք Բաքու ենք ժամանել որպես լրագրողներ ու հավատարմագրվել ենք Ադրբեջանի ԱԳՆ-ում: Մենք ոչինչ չենք խախտել և տեղեկացրել ենք Շվեդիայի դեսպանատանն ու մեր ղեկավարությանն այդ մասին»,-ասել է նրանց գործընկեր, օպերատոր Զոլտ Ցիլկոտսկին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |