ԱՄՆ-ում կբացվի ամերիկահայ նկարիչ Արթուր Փինաջյանի անհատական ցուցահանդեսը18 ապրիլի 2011 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 19-ին Կալիֆորնիայի Բըրբանք քաղաքում, Սբ. Լեվոն հայկական եկեղեցու Զորյան թանգարանում տեղի է ունենալու ամերիկահայ գեղանկարիչ Արթուր Փինաջյանի (1914-1999) անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կկրի «Փինաջյան`Աբստրակցիայի հիմնադրման վարպետներից մեկը» խորագիրը և կշարունակվի մինչև հունիսի 19-ը: Ցուցահանդեսին ընդհանուր թվով կներկայացվի ողջ կյանքի ընթացքում արված 128 կտավ: Արթուր Փինաջյանը ծնվել է 1914 թ-ին Նյու Ջերսիում: Նա սկսել է իր ճանապարհը 1930-ական թվականներին որպես անիմատոր: Մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին և արժանացել է Բրոնզե աստղի արիության համար: Նրա աշխատանքները կարելի է բաժանել երկու ժամանակաշրջանի` Վուդսթոքյան (1950 - 1973) և Բելփորթյան (1974 - 1999): Առաջին շրջանի աշխատանքներն աչքի են ընկնում ավելի հագեցած գունային գամմայով, իսկ երկրորդ շրջանը` ավելի նոսր և թույլ գույներով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |