Վայոց Ձորի մարզը կզարգացնի համագործակցությունը ՌԴ Նիժնի Նովգորոդի մարզի հետ18 ապրիլի 2011 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի կառավարությունն ու Հայաստանի Վայոց Ձորի մարզի վարչակազմը համագործակցության մասին համաձայնագիր են կնքել: Այդ մասին հայտնել է Նիժնի Նովգորոդի փոխնահանգապետ Դմիտրի Սվատկովսկին: Ըստ նրա, Հայաստան այցելության շրջանակներում Նիժնի Նովգորոդի պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և ՀՀ-ում ՌԴ առևտրի գծով ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևի հետ: Կողմերը քննարկել են միջմարզային հարաբերությունների զարգացման հեռանկարները Նիժնի Նովգորոդի ու Վայոց Ձորի օրինակով: Նիժնի Նովգորոդի փոխնահանգապետը հայտնել է, որ մարզերի միջև համագործակցություն է նախանշվում մի շարք ոլորտներում՝ նավթաքիմիայի, շինարարության, մշակույթի ոլորտներում: Սվատկովսկին ընդգծել է, որ հեռանկարում անհրաժեշտ է բարձրացնել ատևտրի ոլորտի համագործակցությունը, վերադարձնել նախաճգնաժամային գներն ու շրջանառությունը: «Տնտեսական ոլորտում մենք շատ մերձեցած ենք Հայաստանին, այդ թվում նաև Վայոց Ձորի մարզի հետ: Մենք մտադիր ենք պայմանավորվել մեր համաժողովներին հայկական ձեռնարկությունների ու ընկերությունների մասնակցության մասին»,-ասել է Սվատկովսկին: Նա հավելել է նաև, որ Նիժնի Նովգորոդը նախապատրաստում է Վայց Ձորի ներկայացուցիչների պատասխան այցը Նիժնի Նովգորոդի մարզ: Այցի շրջանակներում նախատեսվում է համագործակցության մասին համաձայնագրի ստորագրում առևտրատնտեսական, գիտատեխնիկական ու մշակութային ոլորտներում, հաղորդում է «ՆՏԱ-Պրիվոլժյե» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |