Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայում լույս կտեսնի Վերժինե Սվազլյանի գիրքը Մեծ եղեռնի մասին18 ապրիլի 2011 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայում լույս կտեսնի Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը թուրքերեն թարգմանությամբ: 850 էջից բաղկացած գրքի հայերեն և անգլերեն տարբերակները լույս են տեսել օրերս, և ինչպես հայտնեց Սվազլյանը, գրքի թուրքերեն տարբերակը պարզապես մի փոքր ուշանում է: Հայերենից թուրքերեն թարգմանության հեղինակներն են Տիգրան Տեր-Օղորմջյանը և Պետրոս Չաղիջյանը: Գիրքը լույս է տեսնելու հայտնի թուրք իրավապաշտպան Ռագըբ Զառաքոլույի «Բելգե» հրատարակչատանը: Ինչպես հայտնեց PanARMENIAN.Net ի թղթակցին Սվազլյանը, թարգմանությունը նախապես էր արվել և Զառաքոլուն իր 2011 թ. փետրվարին Հայաստան կատարած այցի ժամանակ սիրով համաձայնվեց լույս ընծայել գիրքն իր տպագրատանը: Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեզասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գիրքը ընդգրկում է Հայոց ցեղասպանության ականատեսներից և նրանց երեխաներից գրառված Եղեռնի մասին հուշերը, պատմական երգ-վկայությունները, որոնք հեղինակը գրի է առել 1955 թ.-ից սկսած: Բացի վերը նշվածներից, գրի են առնվել 5 արաբ հեղինակների հիշողություններ, ովքեր Դեր-Զոր անապատից ընդունել են հայ գաղթականներին: Օգտագործվել են նաև ՀՀ ԳԱԱ Ցեղասպանության ինստիտուտի որոշ արխիվներ: Ընդհանուր թվով Վերժինե Սվազլյանը հավաքել է 700 միավոր վկայություն: Այս ամենից բացի, գրքում ընդգրկված են նաև ամփոփումներ, համառոտագրություններ, ծանոթագրություններ, օտարալեզու բառարան, թեմատիկ, անձնանունների, տեղանունների ցուցիչներ, 288 միավոր լուսանկար և քարտեզներ: Ուշագրավ Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |