Commerzbank-ը պարգևատրել է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբին» միջազգային վճարումների բարձր որակի համար18 ապրիլի 2011 - 15:20 AMT PanARMENIAN.Net - 2010 թվականի գործունեության արդյունքներով Եվրոպայի առաջատար առևտրային բանկերից մեկը` գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ին պարգևատրել է Կոմերցբնակի միջոցով կատարված «Միջազգային վճարումների բարձր որակի համար»: Ամեն տարի Կոմերցբանկը այդ մրցանակը շնորհում է լավագույն գործընկեր-բանկերին` միջազգային վճարումների բարձր որակի համար: Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցում էին Կոմերցբանկի կողմից` հաճախորդների հետ հարաբերությունների ավագ պատասխանատու Ակսել Բոմերշեյմը և հաճախորդների հետ հարաբերությունների պատասխանատու Յոհան Էնգբրեխստը, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի կողմից` Գլխավոր տնօրենի տեղակալներ Ռուբեն Խաչատրյանը և Զավեն Շամյանը: «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին: Բանկի միակ բաժնետերը ռուսական «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ն է: 2010 թվականին բանկի դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը կազմել է 820 մլն ԱՄՆ դոլար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Գերմանական Կոմերցբանկը (Commerzbank) հիմնադրվել է 1870 թվականին: Այն ակտիվների մեծությամբ (400 մլրդ եվրո) համարվում է Գերմանիայի երկրորդ բանկը: Նրա 36 հազար աշխատակիցներ տարեկան սպասարկում են մոտավորապես 8 մլն հաճախորդ աշխարհի ավելի քան 40 երկրում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Շարժումը ԵՄ գրասենյակից պահանջում է պատժամիջոցներ կիրառել Ալիևի նկատմամբ Մյուս պահանջը վերաբերում էր Հայաստանում իրականացվող քաղաքական հետապնդումներին Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել |