Ամբրուազ Դյուպո. Ֆրանսիան ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը18 ապրիլի 2011 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, այդ մասին երկուշաբթի Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովի հետ հանդիպմանը Բաքվում ասել է Ֆրանսիայի Սենատի ֆրանս-կովկասյան բարեկամության խմբի նախագահ Ամբրուազ Դյուպոն: Ըստ սենատորի, մեկ շաբաթ առաջ նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ և հետաքրքրվել է բանակցությունների ընթացքով: «Ֆրանսիան, լինելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, ուշադիր հետևում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,-ասել է Դյուպոն: Իր հերթին Ասադովը նշել է, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական նպատակը ինտեգրումն է եվրո-ատլանտյան տարածքին և այդ տեսակետից հարաբերությունների զարգացումը Ֆրանսիայի հետ կարևոր է, հաղորդում է «Թրենդը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |