Վրաստանի նախարարը Հայոց ցեղասպանության մասին. Վրաստանը կիսում է հայ ժողովրդի ցավը

Վրաստանի նախարարը Հայոց ցեղասպանության մասին. Վրաստանը կիսում է հայ ժողովրդի ցավը

PanARMENIAN.Net - Վրաց ժողովուրդը կիսում է հայ ժողովրդի ցավը: Այդ մասին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան` մեկնաբանելով, թե ինչն է խանգարում Վրաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք ցավակցում ենք ողջ հայ ժողովրդին, և ցանկանում եմ նշել, որ վրաց ժողովուրդը կիսում է ձեր ցավը»,- ասել է նա:

Վրաստանը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Վերջերս վիրահայերը Վրաստանի նախագահին ու խորհրդարանին են դիմել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկելու խնդրանքով: Օրինագիծ նախաձեռնելու խնդրանքով նրանք նամակներ են հղել երկրի նախագահին, խորհրդարանի և խորհրդարանական խմբակցությունների նախագահներին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի ծագումով հայ պատգամավորներին:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---