Պարսից ծոցի երկրները ՄԱԿ-ին կոչ են արել դադարեցնել Իրանի միջամտությունը GCC-ի ներքին գործերին18 ապրիլի 2011 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհուրդը` GCC, որն ավարտել է իր աշխատանքը Էր-Րիյադում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դադարեցնել Իրանի միջամտությունը կազմակերպության մասնակից երկրների ներքին գործերին: «GCC-ն միջազգային հանրությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի դադարեն Իրանի անթաքույց միջամտությունը, սպառնալիքներն ու սադրանքները, որոնցով նա ձգտում է կազմակերպության մասնակից երկրների մեջ վեճ սերմանել»,- ասվում է հայտարարության մեջ: GCC կազմի մեջ մտնում են վեց երկրներ` Բահրեյնը, Քաթարը, Քուվեյթը, ԶՄԷ, Օմանը և Սաուդյան արաբիան: Բահրեյնում անկարգությունների սկիզբ առնելուց հետո, որտեղ շիիթ մուսուլմանները (նրանց բնակչության 75%-ն են կազմում) սուննի մուսուլմանների կողմից ղեկավարվող երկրում իրավունքների և ազդեցության ընդլայնում են պահանջում: Սուննիական Սաուդյան արաբիան մոտ հազար զինվորական է ուղղել Բահրեյն, իսկ սուննիական ԱՄԷ` ոստիկանների: Իրանը, որտեղ շիիզմ են դավանում, ցավով է արձագանքում այդ գործողություններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |