Երևանում Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված երկու նամականիշ է մարվել![]() 18 ապրիլի 2011 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ապրիլի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության տիեզերական գործակալության (Ռոսկոսմոս) տնօրենի տեղակալ Սերգեյ Սավելևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, Սերգեյ Սավելևը ներկայացրել է գործակալության կարևորությունը ոլորտի զարգացման գործում, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք կարող են երկուստեք համագործակցության հիմք դառնալ: Մասնավորապես, խոսվել է տրանսպորտի ոլորտում մոնիտորինգի իրականացման, երկուստեք տեղեկատվության փոխանակման մասին: Մանուկ Վարդանյանն իր հերթին առաջարկել է ավելի ակտիվացնել համագործակցությունը`օգտագործելով հայ մասնագետների ներուժը, ինչպես նաև քննարկել ուսանողների վերապատրաստպման հարցը: Նախարարի հրավերով նույն օրը ՌԴ տիեզերական գործակալության պատվիրակությունը մասնակցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում Յուրի Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված երկու նամականիշերի մարման պաշտոնական արարողությանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |