ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կրկին հայտնում է, որ չի մասնակցելու ԼՂ հարցով ենթակոմիտեի աշխատանքներին![]() 18 ապրիլի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի գործունեության հարցում անփոփոխ է մնում: «Մենք մտադիր չենք մասնակցել մի գործընթացի, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով և նոր լարվածությամբ»,- մամլո ասուլիսում հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով, ապրիլի 11-15-ը տեղի ունեցած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի շրջանակում ինքը կրկին ներկայացրել է այդ դիրքորոշումը ինչպես ընդլայնված նիստի ընթացքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի նախագահ Խորդի Կսուկլա ի Կոստային: «Ենթակոմիտեի նախագահի հետ հանդիպման ընթացքում ես մանրամասն ներկայացրել եմ մեր դիրքորոշումը»,- ասել է Հարությունյանը: Հունվարի 28-ին ԵԽԽՎ Բյուրոյի նիստում իսպանացի պատգամավոր Խորդի Կսուկլա ի Կոստան ընտրվեց Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթակոմիտեի նոր նախագահ: Փաստացիորեն ենթակոմիտեն երկար ընդմիջումից հետո վերագործարկվել է ԵԽԽՎ նախագահ, թուրք պատգամավոր Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |