Վրաստանի ՊՆ ղեկավար. Ոչինչ չի կարող խանգարել հայ-վրացական համագործակցությանը![]() 18 ապրիլի 2011 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Երկկողմ համագործակցությունն անվտանգության համակարգում Հայաստանի նախաձեռնողական արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է: Այդ մասին Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե ինչպես են երկրները պատկերացնում համագործակցությունը պաշտպանական ոլորտում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է ՆԱՏՕ, ինչպես նաև հակամարտությունը Ռուսաստանի ու Վրաստանի միջև: Ըստ հայ նախարարի, փորձը ցույց է տալիս, որ մեկը մյուսին չի խանգարում, քանի որ հակամարտային իրավիճակների կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերում անվտանգության բոլոր համակարգերը ղեկավարվում են խաղաղ կարգավորման սկզբունքով: Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանի հետ համակարծիք լինելով՝ նշել է, որ հայ-վրացական հարաբերություններն եզակի են: «Ես վստահ եմ, որ այդ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան և ոչ մի ուժ չի կարող խանգարել այդ համագործակցությանը»,-ասել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |