Միջտարածաշրջանային համագործակցությունը ավելի կամրապնդի Հայաստանի ու Ռուսաստանի կապերը![]() 18 ապրիլի 2011 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինին: Հանրապետության ղեկավարը ողջունել է հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՌԴ տարածքային զարգացման նախարարին` նշելով, որ իր գործընկերոջ`ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ միասին մեծ նշանակություն են տալիս միջտարածաշրջանային համագործակցությանը: Նախագահը կարևորել է համաժողովի անցկացումը` հույս հայտնելով, որ նախարար Վիկտոր Բասարգինի այցը և համաժողովի անցկացումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում լուրջ խթան կհանդիսանան: Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում Սերժ Սարգսյանը կարևորել է նաև ՌԴ-ի հայ համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը: Նախարար Վիկտոր Բասարգինը ևս երկու երկրների ռազմավարական հարաբերությունների խորացման և ամրապնդման գործում կարևորելով տարածաշրջանների մակարդակով համագործակցության զարգացումը` նշել է, որ այդ ուղղությամբ ընթացող բանակցություններն ու ձեռք բերված պայմանավորվածություններն ասվածի լավագույն վկայությունն են: Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման գործում, նախարար Բասարգինի խոսքով, մեծ ներդրում ունի նախագահ Սերժ Սարգսյանը: «Դուք վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ եք այցելել` մեր հեռանկարային մարզերը, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական և հումանիտար ոլորտների զարգացման մեծ ներուժ: Այսօր ՌԴ ավելի քան 70 սուբյեկտ անմիջականորեն կամ միջնորդավորված համագործակցում է Հայաստանի Հանրապետության հետ»,-ասել է ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |