CARD-ը և «Նիդեռլանդներ ավագ փորձագետներ հիմնադրամը» միասին կզարգացնեն ագրոբիզնեսը ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Ագրոզբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) և «Նիդեռլանդներ ավագ փորձագետներ հիմնադրամը» (PUM) ապրիլի 21-ին Երևանում կստորագրեն Փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես նշվում է CARD-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, հուշագիրը կստորագրեն CARD-ի տնօրեն Գագիկ Սարդարյանը և PUM-ի ներկայացուցիչ ավագ գործադիր տնօրեն Արթուր Մատիյս վան Պրաագը: «Հուշագրի ստորագրման նպատակն է զարգացնել Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը` ՓՄՁ-ներին, ֆերմերներին և ֆերմերային կոոպերատիվներին` նպատակային և արդյունավետ աջակցություն ցուցաբերելով, ինչպես նաև կառավարական նախաձեռնություններ առաջադրելով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

CARD-ը հայկական անկախ հիմնադրամ է, որ հանձն է առնում դառնալ գյուղատնտեսական ծառայություն մատուցող առաջնային կազմակերպությունը Կովկասում` ապահովելով Հայաստանի և Կովկասի գյուղատնտեսության և ագրոբիզնեսի զարգացումը: CARD-ը օժանդակում է ֆերմերային տնտեսություններին և ագրոբիզնեսներին սննդամթերքի մարքետինգի և հարակից արտադրանքների արտադրության և եկամուտների մեծացման հարցում, ինչպես նաև ստեղծում է աշխատատեղեր` PUM-ի փորձագետների միջոցով ապահովելով կայուն ապրելակերպ գյուղական բնակչության համար: Ավելի քան 30 տարի է, ինչ PUM «Նիդեռլանդներ ավագ փորձագետները» կամավոր հիմունքներով իրականացնում են փորձի ու գիտելիքների փոխանակում գործարարների հետ ամբողջ աշխարհով մեկ: PUM-ը հիմնադրվել է 1978թ-ին և ընդալնվել` դառնալով կամավոր մասնագետների տեղակայման Եվրոպայի ամենամեծ գործակալություններից մեկը, որի նշանաբանն է «ձեռնարկատերերը ձեռնարկատերերի համար»: PUM-ը օգնություն է ցուցաբերում ՓՄՁ-ներին:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---