Հայկական պատվիրակությունը ոչ մի սենսացիոն բան չի տեսնում ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ![]() 18 ապրիլի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը նոր շեշտադրումներ կամ նոր գաղափարներ չի տեսնում ԵԽԽՎ Հայաստանի գծով Դիտարկման հանձնաժողովի համազեկուցողների վերջին հայտարարության մեջ: «Համազեկուցողների վերջին հայտարարության մեջ ես ոչ մի նոր բան չեմ տեսնում: Այնտեղ ասվում է այն, ինչ համազեկուցողներն ասել են Երևան կատարած այցի ժամանակ»,-ասել է Հարությունյանը: Ըստ նրա, համազեկուցողների հայտարարության մեջ ընդգծված է հանրության բևեռացման հաղթահարման անհրաժեշտությունը բարեփոխումների միջոցով: Իր հերթին հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այդ հայտարարության մեջ չկա ոչ մի արտառոց կամ սենսացիոն բան և հարկավոր է սպասել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |