Թուրքամետ կոնգրեսականը կոչ է անում ԱՄՆ-ին Թուրքիայի հիմնադրման օրը տոն հռչակել18 ապրիլի 2011 - 17:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել մի բանաձևի նախագիծ, որի համաձայն նախատեսվում է Թուրքիան համարել ԱՄՆ կարևորագույն գործընկերներից մեկը: Նախագիծը ներկայացրել է Հյուսիսային Կարոլինայի նահանգը ներկայացնող հանրապետական Վիրջինիա Ֆոքսը: Նախագծի համաձայն պահանջվում է, որպեսզի հոկտեմբերի 29-ը որպես Թուրքական Հանրապետության օր ամեն տարի նշվի ԱՄՆ-ում: Բանաձևի նախագծում ասվում է, որ «Թուրքիան առավելապես մահմեդական, աշխարհիկ ու ժողովրդավարական երկիր է և նախագահ Օբաման դիտարկում է Թուրքիային որպես ռազմավարական գործընկերոջ»: Եթե Ներկայացուցիչների պալատը հավանություն տա, ապա բանաձևում կներառվի հետևյալ նախադասությունը. «Թուրքիան, որն ամրապնդում է իր ժողովրդավարությունը, կայունության աղբյուր է իր տարածաշրջանում»: Նախագծում նաև առաջարկվում է երախտագիտություն հայտնել Թուրքիային, որը զգալի ավանդ ունի Իրաքում ու Աֆղանստանում կայունության հաստատման գործում և ավանդ ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում: Ակնկալվում է, որ բանաձևի նախագիծը կքննարկվի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, հաղորդում է TRT-russian-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |